TCP/IP տարանցիկ տրաֆիկի ծառայությունների նոր սակագներ իրավաբանական անձանց համար, որոնք ունեն տվյալների փոխանցման և Ինտերնետի ծառայությունների մատուցման արտոնագիր
Ինտերնետ : Հաճախորդը ստանում է անսահմանափակ տրաֆիկով, սիմետրիկ երաշխավորված (contention ratio 1/1) Ինտերնետ ցանցի մուտքի հնարավորություն, որի մաքսիմալ արագությունը հաճախորդը ընտրում է իրեն ներկայացված սակագնային փաթեթի աղյուսակից:
Միջազգային IP տարանցման ծառայության 1Մբիթ/վայրյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագնի հաշվարկման բանաձև`
P = 374 * E + 28820
որտեղ`
P-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար միջազգային “ԱՅՓԻ” տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինն է (դրամ/ամիս)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժույթային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:
Սակագները չեն ներառում մինչև "ԱրմենՏել" ՓԲԸ
տվյալների փոխանցման ցանցին միանալու տրանսպորտի կազմակերպման
ծառայության արժեքը
Պայմանագիր TCP/IP տարանցիկ տրաֆիկի ծառայության մատուցման մասին















