(ARM)Билайн



english   русский   armenian
կայքի քարտեզ



կայքի քարտեզ
Ինտերնետ

Hi-Line
USB մոդեմ
CDMA Ինտերնետ
Dial-up Ինտերնետ Beeline
Կորպորատիվ ինտերնետ
Կորպորատիվ ցանցի ստեղծում
Հատուկ առաջարկներ


CDN ծառայություններ (Տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցի ծառայություններ)

Ընդհանուր նկարագրություն



Beeline-ն առաջարկում է ընկերությունների` իրենց կորպորատիվ խնդիրների լուծման և/կամ տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման համար, Տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցի (CDN) ստեղծում, օգտագործելով Beeline-ի տվյալների փոխանցման հուսալի, բարձր արտադրողականություն ունեցող ցանցի ենթակառուցվածք 1Գբիտ/վ ներքին թողունակությամբ, սկսած 64Կբիտ/վ մինչև 100 Կբիտ/վ արագություններով:


Beeline-ի CDN ծառայությունը մշակվել է հետևյալ ընկերությունների համար`


  • Ինտերնետ պրովայդերների (ISP),
  • Պետական և գիտական կազմակերպությունների,
  • Միջին և խոշոր ընկերությունների,
  • Ֆինանսական կազմակերպությունների, բանկերի,
  • և այլ ընկերությունների, որոնք ունեն երկու և ավելի կետեր և կարիք ունեն որակյալ, հուսալի և անվտանգությամբ երաշխավորված Տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցի ստեղծման:

Լրացուցիչ ծառայությունների հնարավորություններ



  • IP հասցեների տրամադրում «Beeline» ընկերության հասցեների տիրույթից,
  • Հաճախորդի կողմից օգտագործվող տրաֆիկի մանրամասն վիճակագրություն:

Ծառայության անվիճարկելի առավելությունների շարքը`


  • Երաշխավորված որակ,
  • Անսահմանափակ տրաֆիկ,
  • Ինտերնետ ցանցին միացման երաշխավորված արագություն,
  • Ծառայության մատուցման ընդարձակ աշխաչհագրություն,
  • Սպառողների շուրջօրյա աջակցություն:

Սահմանումներ`

Beeline-ի տվյալների փոխանցման ցանց - դա թվային տվյալների փոխանցման համակարգ է, որը կապում է Beeline-ի հանգույցները ՀՀ տարածքում ըստ կից քարտեզի և կազմված է երկու ենթացանցերից` Բազային ցանց և Միացման ցանց. Տվյալների փոխանցման կորպորատիվ ցանց (ՏԿՑ) - դա ցանց է, որը կազմակերպվում է բաժանորդի պահանջով` օգտագործելով Beeline-ի տվյալների փոխանցման ցանցի ենթակառուցվածքը և օգտագործվում է բաժանորդի կողմից իր կորպորատիվ կարիքները հոգալու համար կամ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելու համար: ՏԿՑ-ը բաղկացած է երկու հիմնական ենթացանցերից. Բազային (հիմնական) և Միացման (բաժանորդներին բազային ցանցին միացնող): Տեղադրման միանվագ վարձը - Ծառայության տրամադրման (տեղադրման) համար բաժանորդից միանվագ գանձվող գումար: Սույն սահմանման իմաստով ցանցի կոնֆիգուրացիայի փոփոխման ծառայությունը նույնպես համարվում է տրամադրում: Միանվագ վարձը վերադարձման ենթակա չէ: Հենակետային տարածք համարվում է - որոշակի քաղաքի (բնակավայրի) սահմաններում գտնվող տարածք: Հենակետային տարածքը չի կարող դուրս գալ տվյալ քաղաքի (բնակավայրի) սահմաններից: Հենակետային տարածքի ընտրությունը կատարվում է բաժանորդի կողմից: Այլ տարածք - Հենակետային տարածքից դուրս գտնվող տարածք.


Տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցի (ՏԿՑ) ծառայությունների սակագներ


Ծառայության սակագինը կախված է կորպորատիվ ցանցի կոնֆիգուրացիայից (պորտերի քանակ, տեղակայման վայր, տվյալների փոխանցման արագություն և այլն) և հավասար է ցանցի բաղադրիչ տարրերի (ենթածառայությունների) սակագների գումարին:


ՏԿՑ-ն բաղկացած է երկու հիմնական ենթացանցերից ` Բազային (հիմնական) և Միացման (բաժանորդներին բազային ցանցին միացնող):



Ա. Բազային ցանցի ծառայություններ (ըստ ենթածառայությունների)


հ/հ

Ենթածառայություններ

Չ/մ

Սակագին


1.


Բաժանորդային վարձեր*


1.1

Բազային ցանցի պորտի ամսական վարձ

1կետ

5400

1.2

Տվյալների փոխանցման արագության ամսական վարձ

1Կբիթ/վ

հենակետային տարածքում

1Կբիթ/վ

22

այլ տարածքներում

1Կբիթ/վ

50

1.3

Բազային ցանցի սպասարկման ամսական վարձ

9600


2.


Տեղադրման միանվագ վարձ


2.1

Բազային ցանցի ծառայության տեղադրման միանվագ վարձը հավասար է Ա1 կետով սահմանված ամսական վարձերի հանրագումարին: Ցանցի կոնֆիգուրացիայի փոփոխման դեպքում տեղադրման միանվագ վարձը հավասար է նոր և հին կոնֆիգուրացիաների համար հաշվարկված բաժանորդային վարձերի դրական տարբերությանը: Բացասական տարբերության դեպքում տեղադրման միանվագ վարձ չի գանձվում:



* ՕՐԻՆԱԿ

ՏԿՑ-ում Բազային ցանցի ծառայության տրամադրման տեղադրման միանվագ և բաժանորդային վարձերի հաշվարկի բանաձև` 9600+5400*N+22(50)*V1+22(50)*V2......+22(50)*VN, որտեղ N-ը պորտերի քանակն է , V-ն տվյալների փոխանցման արագությունը: Հաշվարկի օրինակ` ՏԿՑ-ի Բազային ցանցում միացնել երեք կետ, որոնցից մեկը A-ն (128 Կբիթ/վ արագությամբ) գտնվում է հենակետային տարածքում, երկուսը` B,C-ն (64 Կբիտ/վ արագությամբ) այլ տարածքներում. 9600+3*5400+128*22+64*50+64*50=35016 դրամ/ամիս




Բ. Միացման ցանցի ծառայություններ (ըստ ենթածառայությունների)


հ/հ

Ենթածառայություններ

Չ/մ

Սակագին


1.


Բաժանորդային վարձեր*


1.1

DSL-ի միջոցով միացման ամսական վարձ

1կետ

16800

1.2

Միացման ապահովում օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի միջոցով (մինչև 10 Մբիթ /վ)

1կետ

33600


2.


Տեղադրման միանվագ վարձ


2.1

DSL-ի միջոցով միացման միանվագ վարձ

1կետ

16800

2.2

Oպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի միջոցով միացման միանվագ վարձ


Օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի միջոցով միացման ապահովման ծառայության Տեղադրման միանվագ վարձը սահմանվում է պատվիրատուի հետ փոխադարձ համաձայնեցման արդյունքում ընդունված և հաստատված օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի անցկացման (այդ թվում նաև խողովակաշարերի կառուցման) արժեքի չափով, գումարած 10% շահութաբերություն:


Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

CDN ծառայություններ (Տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցի ծառայություններ)


Kontaktner
Գործընկերներին
Աջակցություն

Anhat bajanord(ARM) Корпоративным клиентам

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից:
Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: