Hi-LIne ծառայության նկարագրություն
«Hi-Line» Beeline- ը իրենից ներկայացնում է բարձր արագագործությամբ կապի տեխնոլոգիա (ADSL), որը հնարավորություն է տալիս մուտք գործել Ինտերնետ սովորական հեռախոսային գծերով:
- Hi-Line-ից օգտվելու դեպքում կարելի է համատեղել հեռախոսով խոսելն ու Ինտերնետից օգտվելը:
- Hi-Line ինտերնենտային նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ, և պարզապես ճամփորդել ինտերնետում:
- Առաջարկվող սակագնային փաթեթների լայն ընտրանուց յուրաքանչյուր բաժանորդ կարող է ընտրել իր համար ամենահարմարը և շահավետը:
Ինչպե՞ս միանալ Hi-Line-ին
Hi-Line ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ընտրել ստորև նկարագրված եղանակներից որևէ մեկը.
- զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով և պատվիրել այն:
Դուք կարող եք նաև այցելել համապատասխան ԱՀԿ-ի Beeline Վաճառքի գրասենյակ:
HI-Line մեգաբայթային սակագնային փաթեթներից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս Ինտերնետից ստանալ (down) և ուղարկել (up) որոշակի ծավալի ինֆորմացիա (ըստ ընտրված սակագնային փաթեթով նախատեսված մեգաբայթերի քանակի) առանց արագության սահմանափակումների:
Անսահմանափակ սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս Ինտերնետից ստանալ (down) և ուղարկել (up) ինֆորմացիա առանց ծավալի (տրաֆիկի) սահմանափակումների, սակայն սահմանափակվում են մուտքային և ելքային արագությունները` կախված ընտրված սակագնային փաթեթից:















