1. Ծառայության նկարագիրը
"Dial-up Ինտերնետ Beeline" ծառայությունը իրենից ներկայացնում է Ինտերնետ ցանց մուտքի հասանելիության ապահովում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար Beeline-ի կողմից առանձնացված “8888” հեռախոսահամարին զանգ կատարելու (dial up) միջոցով:
Ներկայումս "Dial-up Ինտերնետ Beeline" ծառայությունը հասանելի է Երևան, Էջմիածին, Վանաձոր, Աշտարակ, Եղեգնաձոր, Կապան և Գյումրի քաղաքների թվային կայանների բաժանորդներին: Ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 1-09 և 080000109 անվճար հեռախոսահամարներով:
Նախքան ծառայությունից օգտվելը անհրաժեշտ է ծանոթանալ ծառայության մատուցման պայմաններին, որոնք տեղադրված են Beeline ինտերնետ կայքում` http://www.beeline.am/
2. Ծառայությունից օգտվելու կարգը
“Dial-up Ինտերնետ Beeline” ծառայությունից օգտվելու համար բաժանորդի համակարգչին պետք է միացված լինի մոդեմ, հեռախոսագիծ:
“Dial-up Ինտերնետ Beeline” ծառայությունից 1-ին անգամ օգտվելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
- Համակարգչի վրա բացել Start-->Control panel-->Network connections-->ընտրել New Connection
- Սեղմել Next, ընտրել Connect to the Internet
- Սեղմել Next, ընտրել Set up my connection manually
- Սեղմել Next, ընտրել Connect using a dial-up modem
- Սեղմել Next, նշել ISP Name դաշտում beeline
- Սեղմել Next, նշել Phone number դաշտում 8888
- Սեղմել Next, նշել Username-Internet password դաշտերում internet (փոքրատառերով)
- Սեղմել Finish
“Dial-up Ինտերնետ Beeline” ծառայությունից կրկին օգտվելիս անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
- Բացել համակարգչի վրա. Start-->Control panel-->Network connections--> beeline
- Username-Internet password դաշտերում նշել internet (փոքրատառերով) և սեղմել Connect
- Սպասել ինտերնետի հետ հաջողակ միացման մասին հաղորդագրությանը
3. Ծառայության արգելափակման կարգըи
Ստեղնային հեռախոսների համար
8888 հեռախոսահամարի արգելափակման համար հավաքել` *33*abcd*03#, որտեղ abcd դա որևէ քառանիշ կոդ է: Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը համապատասխանում է բաժանորդի հեռախոսահամարի վերջին չորս նիշերին:Տվյալ դեպքում կարգելափակվի նաև միջազգային, ԱՊՀ երկրներ, միջքաղաքային և ավելացված արժեքով 900 ծառայություններ ուղղված ելքային զանգեր կատարելու հնարավորությունը:
8888 հեռախոսահամարի արգելաբացման համար հավաքել` #33*abcd#, որտեղ abcd արգելափակման համար հավաքված քառանիշ կոդն է: Ելքային զանգերը արգելափակելիս, բաժանորդը կարող է ընտրել ցանկացած թվերից կազմված 4 նիշանոց կոդ (ABCD): Կոդը փոփոխելու համար անհրաժեշտ է հավաքել` *99*abcd*ABCD#, որտեղ abcd հին կոդն է, ABCD նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվ:
Սկավառակային հեռախոսների համար.
8888 հեռախոսահամարի արգելափակման համար հավաքել` 133abcd03,որտեղ abcd դա որևէ քառանիշ կոդ է: Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը համապատասխանում է բաժանորդի հեռախոսահամարի վերջին չորս նիշերին: Տվյալ դեպքում կարգելափակվի նաև միջազգային, ԱՊՀ երկրներ, միջքաղաքային և ավելացված արժեքով 900 ծառայություններ ուղղված ելքային զանգեր կատարելու հնարավորությունը: Տվյալ դեպքում կարգելափակվի նաև միջազգային, ԱՊՀ երկրներ, միջքաղաքային և ավելացված արժեքով 900 ծառայություններ ուղղված ելքային զանգեր կատարելու հնարավորությունը:
8888 հեռախոսահամարի արգելաբացման համար հավաքել` 134abcd,որտեղ abcd արգելափակման համար հավաքված քառանիշ կոդն է: Ելքային զանգերը արգելափակելիս, բաժանորդը կարող է ընտրել ցանկացած թվերից կազմված 4 նիշանոց կոդ (ABCD):
Կոդը փոփոխելու համար անհրաժեշտ է հավաքել`
199abcdABCD, որտեղ abcd արգելափակման համար հավաքված քառանիշ կոդն է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու ընթացքում միջազգային (բաժանորդի կամքից անկախ) անցանկալի զանգերից խուսափելու համար Beeline-ը առաջարկում է բոլոր բաժանորդներին արգելափակել միջազգային և ԱՊՀ երկրներ ելից զանգերի հնարավորությունը, օգտվելով հետևյալ կարգից.
Ստեղնային հեռախոսների համար.
Արգելափակման համար հավաքել` *33*abcd*02#, որտեղ abcd դա որևէ քառանիշ կոդ է: Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը համապատասխանում է բաժանորդի հեռախոսահամարի վերջին չորս նիշերին: Կոդը փոփոխելու համար անհրաժեշտ է հավաքել` *99*abcd*ABCD#, որտեղ abcd հին կոդն է, ABCD նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվ:
Սկավառակային հեռախոսների համար.
արգելափակման համար հավաքել
133abcd02, որտեղ abcd դա որևէ քառանիշ կոդ է: Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը համապատասխանում է բաժանորդի հեռախոսահամարի վերջին չորս նիշերին:
արգելաբացման համար հավաքել`
134abcd, որտեղ abcd արգելափակման համար հավաքված քառանիշ կոդն է: Ելքային զանգերը արգելափակելիս, բաժանորդը կարող է ընտրել ցանկացած թվերից կազմված 4 նիշանոց կոդ (ABCD):
Կոդը փոփոխելու համար անհրաժեշտ է հավաքել` 199abcdABCD, որտեղ abcd հին կոդն է, իսկ ABCD նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվ:















