(ARM)Билайн



english   русский   armenian
կայքի քարտեզ



կայքի քարտեզ
CDMA Ինտերնետ

Hi-Line
USB մոդեմ
CDMA Ինտերնետ
Dial-up Ինտերնետ Beeline
Կորպորատիվ ինտերնետ
Կորպորատիվ ցանցի ստեղծում
Ստատիկ IP հասցե


CDMA Ինտերնետ

Ընդհանուր նկարագրություն Սակագներ



Ինտերնետից օգտվելու նոր հնարավորություն մարզերի CDMA ցանցի բաժանորդների համար:


Համառոտ նկարագրություն


Beeline-ը առաջարկում է CDMA ֆիքսված կապի իր բաժանորդներին նոր ինտերնետային ծառայություն: Վճարելով ամսական ֆիքսված բաժանորդային վարձ` CDMA հեռախոսակապի բաժանորդները կստանան դեպի Ինտերնետ մուտքի հնարավորություն և կկարողանան օգտվել արագ և որակյալ ինտերնետային ծառայությունից` առանց բեռնավորվող ինֆորմացիայի ծավալների սահմանափակման:


Ծառայությունը հնարավորություն է տալիս.


  • տվյալների ստացում և փոխանցում մինչև 115,2 կբ/վ արագությամբ,
  • դեպի Ինտերնետ մուտքի ծառայություն առանց լրացուցիչ սարքի` մոդեմի ձեռքբերման, օգտագործելով CDMA ցանցին բաժանորդագրվելիս Beeline-ի կողմից տրամադրված CDMA հեռախոսասարքը,
  • այն պահերին, երբ տեղի չի ունենում տվյալների ստացում/փոխանցում` օգտվել հեռախոսից զանգեր կատարելու համար` միացած մնալով Ինտերնետին,
  • ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ և պարզապես ճամփորդել Ինտերնետում, մուտք դեպի Ինտերնետ` առանց օգտագործվող ծավալների սահմանափակումների:

Ծառայության մատուցման կարգը.


Ծառայությունը մատուցվում է միայն Beeline-ի CDMA ֆիքսված ցանցի բաժանորդներին: Ծառայությունը մատուցվում է բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա, որը անհրաժեշտ է ներկայացնել Beeline-ի վաճառքի գրասենյակ: Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդը իր անձնագրով պետք է ներկայանա Beeline-ի մոտակա վաճառքի գրասենյակ, լրացնի համապատասխան դիմումը «CDMA Ինտերնետ» ծառայությունից օգտվելու համար:

Այն դեպքերում, երբ բաժանորդը հանդիսանում է իրավաբանական անձ, նրա լիազորված անձը պետք է ներկայացնի կնիքով հաստատված նամակ, նշելով հեռախոսահամարը` «CDMA Ինտերնետ» ծառայությունից օգտվելու համար:

Դիմումը լրացնելուց (ֆիզիկական անձանց համար) կամ համապատասխան նամակը ներկայացնելուց (իրավաբանական անձանց համար) հետո, պարտքերի բացակայության դեպքում, բաժանորդի հետ կնքվում է «CDMA Ինտերնետ» ծառայության մատուցման պայմանագիր:


Ծառայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար բաժանորդները կարող են զանգահարել 08000 0109 անվճար հեռախոսահամարով:

Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 1-00 անվճար հեռախոսահամարին:

Էլեկտրոնային փոստ` customer_care@beeline.am: Արձագանքման ժամկետը մեկ աշխատանքային օր:
Ծառայության տրամադրման և ակտիվացման անհրաժեշտ ժամանակահատվածը` 3 օր:
Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ:



CDMA Internet


Կոնտակտներ
Գործընկերներին
Աջակցություն

Anhat bajanord(ARM) Корпоративным клиентам

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից:
Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: