Հնարավորություն է տալիս հեռախոսային խոսակցության ընթացքում ընդունել այլ զանգ: Հեռախոսային խոսակցության ընթացքում լսափողում հնչում է ձայնային ազդանշան: Այս ծառայությունը հնարավորություն է ընձեռում ընդունել բոլոր զանգերը և չկորցնել ոչ մի մուտքային զանգ:
Գոյություն ունի 3 տարբերակ.
- Շարունակել խոսակցությունը` չընդունելով նոր
զանգ
Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո ստեղնային հեռախոսի դեպքում կարճատև սեղմեք ՙանջատում՚ (Flash) կոճակը, ապա սեղմեք ՙ0՚ թիվը, իսկ սկավառակային հեռախոսի դեպքում կարճատև սեղմեք անջատման լծակը և հավաքեք ՙ0՚ թիվը: Այդ դեպքում երկրորդ զանգ կատարողը լսում է զբաղվածության ազդանշանը: - Երկրորդ զանգի ընդունում` ընդհատելով ընթացիկ
խոսակցությունը
Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո ստեղնային հեռախոսի դեպքում կարճատև սեղմեք ՙանջատում՚ (Flash) կոճակը, ապա սեղմեք ՙ1՚ թիվը, իսկ սկավառակային հեռախոսի դեպքում կարճատև սեղմեք անջատման լծակը և հավաքեք ՙ1՚ թիվը: Այդ դեպքում միանում է երկրորդ զանգողը, և ավտոմատ ընդհատվում է նախորդը: - Խոսակցությունը վարել երկու զանգահարողների հետ
հաջորդաբար
Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո ստեղնային հեռախոսի դեպքում կարճատև սեղմեք ՙանջատում՚ (Flash) կոճակը, ապա սեղմեք ՙ2՚ թիվը, իսկ սկավառակային հեռախոսի դեպքում կարճատև սեղմեք անջատման լծակը և հավաքեք ՙ2՚ թիվը: Մեկ զանգողից մյուսին անցնելու համար նորից սեղմեք ՙանջատում՚ կոճակը և հավաքեք ՙ2՚ թիվը:
Բաժանորդներից մեկի հետ խոսակցության ավարտի դեպքում սեղմեք ՙանջատում՚ (Flash) կոճակը, ապա սեղմեք ՙ1՚ թիվը և շարունակեք խոսակցությունը մյուս բաժանորդի հետ:
Ակտիվացում ստեղնային հեռախոսների համար
Սեղմեք * 43 #
Ապաակտիվացում ստեղնային հեռախոսների համար
Սեղմեք # 43 #
Ակտիվացում սկավառակային հեռախոսների համար
Հավաքեք 143
Ապաակտիվացում սկավառակային հեռախոսների համար
Հավաքեք 144















