Թվային կայանը հնարավորություն է տալիս Ձեզ, հավաքելով ընդամենը 2 նիշ, մուտքագրել 99 հեռախոսահամար` քաղաքային, բջջային, միջքաղաքային, միջազգային համարների փոխարեն, նույնիսկ եթե Ձեր հեռախոսասարքը չունի համապատասխան հիշողություն:
Մուտքագրում կրճատ համարհավաքման ցուցակում
Սեղմեք * 51 * AN * հեռախոսահամարը #
Կրճատ համարհավաքման ցանկի որևէ հեռախոսահամարով զանգելու համար անհրաժեշտ է սեղմել * * AN
AN-ը 01-ից մինչև 99 ցանկացած երկնիշ թիվ է
Հանում կրճատ համարհավաքման ցուցակից
Սեղմեք # 51 * AN #
Կրճատ համարհավաքման ծառայությունից կարող են օգտվել միայն ստեղնային (կոճակային) հեռախոս ունեցող բաժանորդները:















