Այս ծառայությունը հնարավորություն է տալիս խոսակցություն վարել միաժամանակ երեք անձանց միջև: Նշված ծառայությունից կարող եք օգտվել ինչպես տեղական, այնպես էլ միջքաղաքային և միջազգային կապի դեպքում: Պարզապես հավաքեք 1-ին կանչվող համարը, կապը հաստատվելուց հետո կարճատև սեղմեք ՙանջատման կոճակը՚ (Flash): Ապա հավաքեք 2-րդ համարը, կապը հաստատվելուց հետո կրկին կարճատև սեղմեք ՙանջատման կոճակը՚ և վերջում ՙ3՚ կոճակը: Առաջին անջատումից հետո 2-րդ բաժանորդը լսում է կարճ հաճախակի ազդանշաններ, հետո նույնը լսում է 3-րդ բաժանորդը:
Ծառայությունից օգտվելու ակտիվացումն ու ապաակտիվացումը կատարվում է օպերատորի կողմից` բաժանորդի դիմումի հիման վրա:
Ծառայության ամսական վարձը կազմում է 1000 դրամ (ներառյալ ԱԱՀ):















