Ցանկանում եք գաղտնի մնալ` զանգահարելով այլ բաժանորդների: Այս ծառայության շնորհիվ` Ձեր համարն այլևս չի հայտնվի այն բջջային կամ քաղաքային հեռախոսասարքի էկրանին (դիսփլեյին), որին Դուք զանգում եք:
Ծառայության ակտիվացումը և ապաակտիվացումը կատարվում է օպերատորի կողմից` բաժանորդի դիմումի հիման վրա:
Ելից զանգերի արգելափակում (կոդավորում) (անվճար)
Այս ծառայության օգնությամբ Դուք կարող եք արգելափակել բոլոր ելքային զանգերը:
Ծառայությունից օգտվելու համար ընտրեք որևէ քառանիշ թիվ (կոդ)`abcd: Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը Ձեր հեռախոսահամարի վերջին չորս նիշերն են: Արգելափակման համար մուտքագրեք abcd կոդը և արգելափակվող ներքոհիշյալ ուղղություններից (AC) որևէ մեկը.
- 01 - արգելափակում է միջազգային ելքային զանգերը և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը
- 02 - արգելափակում է միջազգային և ԱՊՀ երկրներ ելքային զանգերը և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը
- 03 - արգելափակում է միջազգային, ԱՊՀ երկրներ, միջքաղաքային (ՀՀ տարածք), ArmenTel Օնլայն (8888) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը
- 04 - արգելափակում է միջազգային, ԱՊՀ երկրներ, միջքաղաքային, բջջային և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը
- 05 - արգելափակում է միջազգային, ԱՊՀ երկրներ, միջքաղաքային, բջջային, տեղական և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը:
Ակտիվացում ստեղնային հեռախոսների համար
Սեղմեք * 33 * abcd * AC #
Ապաակտիվացում ստեղնային հեռախոսների համար
Սեղմեք # 33 * abcd #
Ակտիվացում սկավառակային հեռախոսների համար
Հավաքեք 133 abcd AC
Ապաակտիվացում սկավառակային հեռախոսների համար
Հավաքեք 134 abcd
- abcd-ն քառանիշ կոդն է
- AC-ն արգելափակվող ուղղությունն է` 01-ից 05
Գաղտնագրի (կոդի) փոփոխում (անվճար)
Եթե Դուք կասկածում եք, որ Ձեր ելքային զանգերի արգելափակման կոդը հայտնի է նաև ուրիշներին, հոգ չէ: Դուք կարող եք հեշտությամբ փոխել այն հետևյալ կերպ.
Ակտիվացում ստեղնային հեռախոսների համար
Սեղմեք * 99 * abcd * ABCD #
Ակտիվացում սկավառակային հեռախոսների համար
Հավաքեք 199 abcd ABCD
- abcd-ն հին կոդն
- ABCD-ն նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվ















