Հայաստան

рус հայ eng

Անհատ բաժանորդներին

Անձնական գրասենյակ  

Վստահության րոպեներ



Ընդհանուր նկարագրություն

Եթե ձեր հաշվեկշիռը մոտ է զրոյին, իսկ այդ պահին հաշիվը վերալիցքավորելու ժամանակ չկա,

օգտվե´ք «Վստահության րոպեներ» ծառայությունից: Ձեր հարցումով մենք ժամանակավորապես կլիցքավորենք ձեր հաշվեկշիռը, և դուք կարող եք շարունակել հաղորդակցվել:

 

Ուշադրություն: Մինչև 2015թ.-ի մայիսի 31-ը «Վստահության րոպեներ» ծառայության միջոցով տրամադրվող գումարն ավելացել է:

 

Ինչպե՞ս ստանալ «Վստահության րոպեներ»

«Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես տեղական ցանցում, այնպես էլ գտնվելով ռոումինգում:

  • հավաքելով` *141#
  • զանգահարելով`064046

«Վստահության րոպեներ» ծառայությունից օգտվելիս` յուրաքանչյուր մեկ հաջողված հարցման արժեքը կազմում է 29 դրամ:

 

Ինչպիսի՞ն է «Վստահության րոպեների» գումարն ու ժամկետը



«Վստահության րոպեների» գումարը որոշվում է` ելնելով վերջին 3 ամսում բջջային կապի վրա Ձեր կողմից կատարված ամսական ծախսերից.

• Եթե ամսական ծախսերը գերազանցում են 30 000 դրամը, ապա «Վստահության րոպեների» գումարը կկազմի 9000 դրամ, ընդ որում ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից 500 դրամ:
 
• 10 000-ից մինչև 30 000 դրամ ամսական բջջային ծախսերի դեպքում «Վստահության րոպեների» գումարը կկազմի 6000 դրամ, ընդ որում ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից 500 դրամ:
 
• 2500-ից մինչև 10,000 դրամ ամսական բջջային ծախսերի դեպքում «Վստահության րոպեների» գումարը կկազմի 2100 դրամ, ընդ որում ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից 500 դրամ:
 
• 1000-ից մինչև 2500 դրամ ամսական բջջային ծախսերի դեպքում «Վստահության րոպեների» գումարը կկազմի 600 դրամ, ընդ որում ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից 100 դրամ:драм.
 
• Ամսական 1000 դրամից պակաս ծախսի դեպքում, ձեր հաշվին կարող է փոխանցվել 300 դրամ, ընդ որում ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից 100 դրամ:

Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է, որի ավարտից հետո «Վստահության րոպեների» գումարը ավտոմատ կերպով կգանձվի ձեր հաշվից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան:
 
Հերթական անգամ «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ նախկինում փոխանցված գումարի գանձումից հետո` 2 օր անց:
 
Ծառայությունից կրկնակի անգամ կարող եք օգտվել, երբ նախորդ փոխանցված «Վստահության րոպեների» գումարը կգանձվի Ձեր հաշվից:

«Վստահության րոպեների» ընդունման ապաարգելափակումն իրականացվում է «Beeline» վաճառքի և սպասարկման գրասենյակներում գրավոր դիմումի հիման վրա:


Ծառայությունը տրամադրվում է կանխավճարային համակարգի բաժանորդներին, որոնք ավելի քան 3 ամիս հանդիսանում են «ԱրմենՏել» ՓԲԸ բաժանորդ: Ծառայությունը չի տրամադրվում համարի արգելափակման դեպքում:

 

Պատվիրել!


Դառնալ բաժանորդ