Երբ անհրաժեշտ է ինչ-որ բան քննարկել միանգամից մի քանի զրուցակիցների հետ` օգտվեք «Բազմաբաժանորդային կապից»: Դրա օգնությամբ Դուք կարող եք խոսակցության մեջ ընդգրկել միաժամանակ մինչև 5 զրուցակից:
Մեկ կամ մի քանի զրուցակիցների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ հնարավոր է`
- կատարել ելքային զանգ` համատեղ բանակցություններում նոր զրուցակից ներգրավելու համար
- ընդունել մուտքային զանգ (ընդ որում, կապը մնացած զրուցակիցների միջև չի ընդհատվի) համատեղ բանակցություններին նոր զրուցակից միացնելու համար
- խզել միացումը կապի մեջ գտնվող բաժանորդների հետ և ընդունել եկող զանգը կամ հրաժարվել եկող զանգից, ընդ որում, կապը մնացած զրուցակիցների միջև չի ընդհատվի
Ծառայությունը ավտոմատ կերպով ակտիվացվում է միացման դեպքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել զանգի սպասում/պահում ծառայությունը: Ծառայության հետագա անջատումը/միացումը կատարվում է ԲԱՍ-ի (Բաժանորդների Ավտոմատ Սպասարկման ծառայություն) միջոցով:
Բազմաբաժանորդային կապ ծառայության օգտագործման շահավետությունը
Օպերատիվ կերպով հեռախոսային խորհրդակցություն անցկացնելու հնարավորություն` հրավիրելով միաժամանակ մինչև 5 մասնակից: Ծառայությունը կարող է օգնել արագ և օպերատիվ կերպով հարցեր լուծել միանգամից մի քանի զրուցակիցների հետ (օրինակ` պայմանավորվել հանդիպման ժամանակի համար):
Ի՞նչ արժե
|
Միացում |
0 դրամ | |
|
|
||
|
Բաժանորդային վճար |
0 դրամ | |
|
|
||
Բազմաբաժանորդային կապի մասնակիցները խոսելաժամանակի համար վճարում են իրարից անկախ՝ համապատասխան իրենց ընտրած սակագնային փաթեթների տարիֆիկացման կանոնների:
Բազմաբաժանորդային կապ ծառայությունը չի տրամադրվում տվյալների և ֆաքսի փոխանցման նպատակով համարների օգտագործման դեպքում:















