Դուք ոչ մի զանգ բաց չեք թողնի, եթե անգամ հեռախոսը լիցքաթափվի
ամենաանհարմար պահին:
Ամեն ինչ շատ պարզ է. եթե Ձեր հեռախոսը հայտնվի ցանցի ծածկույթից
դուրս կամ անջատվի, «Միշտ կապի մեջ» ծառայությունը կսկսի գրանցել
մուտքային զանգերը:
Ծառայությունն իր մեջ ներառում է երկու ծառայություն. «Եղիր
տեղեկացված» և «Կապի մեջ եմ»:
Ակտիվացնելով «Եղիր տեղեկացված» ծառայությունը` այն բանից հետո, երբ Ձեր հեռախոսն անջատվել կամ անհասանելի է դարձել դուք կարող եք ստանալ բաց թողնված զանգերի ցուցակը` ներառյալ հեռախոսահամարները, զանգերի քանակը, վերջին զանգի ամսաթիվն ու ժամանակը SMS հաղորդագրության1 տեսքով:
Միևնույն ժամանակ ծառայությունը ձեզ զանգած բաժանորդներին կծանուցի` նրանց տեղեկատվական SMS հաղորդագրություն ուղարկելով այն մասին, որ ձեր հեռախոսն արդեն ցանցում է և ձեզ կարելի է նորից զանգել:
Ակտիվացնելով «Կապի մեջ եմ» ծառայությունը` դուք կարող եք արգելափակել ծանուցումը զանգողներին այն մասին, որ ձեր հեռախոսն արդեն ցանցում է և ձեզ կարելի է նորից զանգել, ընդ որում դուք կստանաք բաց թողնված զանգերի ցուցակը:
Ի՞նչ արժե
|
Միացում |
0 դրամ | |
|
|
||
|
Բաժանորդային վճար |
0 դրամ | |
|
|
||
Ուշադրություն:
Միջազգային ռոումինգում «Միշտ կապի մեջ» ծառայության ճշգրիտ աշխատանքը
չի երաշխավորվում: «Միջազգային ռոումինգ» ծառայությունը միացնելիս`
խորհուրդ է տրվում անջատել «Միշտ կապի մեջ» ծառայությունը:
1Հաղորդագրությունները պահպանվում են 72 ժամվա ընթացքում, ժամկետը սպառվելուց հետո չհասած SMS-ները ջնջվում են:















