(ARM)Билайн



english   русский   armenian
կայքի քարտեզ



կայքի քարտեզ
Կորպորատիվ ծառայություններ

Բոլոր ծառայությունները
Շարժական օֆիս
GPRS-Փաթեթ
GPRS-ինտերնետ 
GPRS-WAP
MMS
SMS
ԱՊՀ
Հայերի աշխարհ
Միջազգային կապ
VoIP
Զանգի արգելափակում
Բազմաբաժանորդային կապ
Զանգի սպասում/պահում
Հեռախոսահամարի ներկայացում
Հեռախոսահամարի ներկայացման արգելափակում
Տվյալների/ֆաքսի փոխանցում
Զանգի վերահասցեավորում
Ձայնային փոստ
Միշտ կապի մեջ
Ինտերնետ բոլորի համար
Ունիվերսալ վճարում
SIM-մենյուն
Հաշվի վերծանում
Համարի արգելափակում
SIM քարտի փոխարինում
Համարի փոխարինում
Համարի վերականգնում
PIN/PUK կոդերի վերականգնում
Սակագնային փաթեթի փոփոխում
Հաշվարկային համակարգի փոփոխում
Գեղեցիկ համարի ընտրություն
Պայմանագրի վերաձևակերպում

Բոլոր ծառայությունները


Շարժական օֆիս

«Շարժական օֆիս» ծառայությունից օգտվելու համար բջջային հեռախոսից օգտվելու անհրաժեշտություն չկա. դուք միաժամանակ կարող եք օգտվել ինչպես ինտերնետից, այնպես էլ վարել գործնական բանակցություններ:


GPRS-Փաթեթ

«Երեք ծառայությունների փաթեթի» մեջ մտնում են MMS-ը, GPRS-WAP-ը և բջջային GPRS-Ինտերնետը:


GPRS-ինտերնետ 

GPRS-ինտերնետ ծառայությունը տրամադրվում է «Երեք ծառայությունների փաթեթի» միջոցով:


GPRS-WAP

Միացրե՛ք GPRS-WAP-ը և Դուք կարող եք դիտարկել WAP-կայքերը հենց Ձեր բջջային հեռախոսի էկրանի վրա:


MMS

Մտերիմների հետ կապը դարձրե՛ք վառ և հետաքրքիր:


SMS

Ուղարկեք SMS հաղորդագրություն և հայտնեք այն, ինչը բարձրաձայն ասել չեք ցանկանում:


ԱՊՀ

Հաճա՞խ եք զանգահարում ԱՊՀ երկրներ: «ԱՊՀ» ծառայության միջոցով դուք կարող եք շփվել ձեր գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով:


Հայերի աշխարհ

Դուք կարող են օգտվել «Հայերի աշխարհ» ծառայության միջոցով իրականացվող շահավետ միջազգային զանգերից:


Միջազգային կապ

Ուզու՞մ եք զանգահարել այլ երկրներ ընկերներին և մտերիմներին: Սույնով Beeline-ն իսկապես հարմարավետ պայմաններ է ստեղծում միջազգային խոսակցությունների համար:


VoIP

VoIP ծառայությունը որակյալ, բարձր տեխնոլոգիական և իսկապես ոչ թանկ միջազգային կապի հնարավորություն է:


Զանգի արգելափակում

«Զանգի արգելափակում» ծառայության օգնությամբ Դուք կարող եք խուսափել Ձեր հեռախոսից կատարվող անցանկալի զանգերից:


Բազմաբաժանորդային կապ

Երբ անհրաժեշտ է ինչ-որ բան քննարկել միանգամից մի քանի զրուցակիցների հետ` օգտվեք «Բազմաբաժանորդային կապից»:


Զանգի սպասում/պահում

Միացնելով այս ծառայությունը` Դուք բաց չեք թողնի կարևոր ոչ մի զանգ, եթե անգամ այն հնչի խոսակցության ժամանակ:


Հեռախոսահամարի ներկայացում

Հեռախոսահամարի ներկայացումը Ձեզ հնարավորություն կտա տեսնել զանգահարողի անունը և հեռախոսահամարը հեռախոսի էկրանին:


Հեռախոսահամարի ներկայացման արգելափակում

Հեռախոսահամարի ներկայացման արգելափակում ծառայությունը գաղտնի կպահի Ձեր հեռախոսահամարը խոսակցության ընթացքում, անգամ եթե խոսակցի մոտ հաստատված է «Հեռախոսահամարի ներկայացում» ծառայությունը:


Տվյալների/ֆաքսի փոխանցում

Տվյալների փոխանցումը թույլ է տալիս բջջային կապի ցանցերում տվյալներ փոխանցել տեղեկատվության հաղորդման արագությունը հասցնելով 9,6 կբայթ/վրկ-ի:


Զանգի վերահասցեավորում

«Զանգի վերահասցեավորում» ծառայության միջոցով Դուք կարող եք բոլոր մուտքային զանգերը վերահասցեավորել ցանկացած հեռախոսի` բջջային, քաղաքային, միջքաղաքային կամ միջազգային:


Ձայնային փոստ

Միացրեք Ձայնային փոստը և զանգահարողը կկարողանա հաղորդագրություն թողնել Ձեզ, իսկ Դուք այն կլսեք Ձեզ հարմար ցանկացած պահի:


Միշտ կապի մեջ

Դուք ոչ մի զանգ բաց չեք թողնի, եթե անգամ հեռախոսը լիցքաթափվի ամենաանհարմար պահին:


Ինտերնետ բոլորի համար

Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Ձեզ հեշտ և հարմարավետ միանալ ինտերնետին` հեռախոսային սարքում առանց լրացուցիչ կարգավորումներ կատարելու:


Ունիվերսալ վճարում

Օգտվելով «Ունիվերսալ վճարում» ծառայությունից` Դուք կարող եք փոխանցում կատարելձեր հաշվից այլ «Beeline» բաժանորդի հաշվի վրա:


SIM-մենյուն

SIM-մենյուն - տեղեկատվական հարմար ծառայություն է, որը բաժանորդին հնարավորություն է տալիս ստանալ զվարճալի և օգտակար ռեսուրսներ:


Հաշվի վերծանում

Ինչ համարներ են հավաքվել Ձեր հեռախոսից, ով է Ձեզ զանգահարել և ինչպես են ծախսվել Ձեր միջոցները` Դուք կարող եք իմանալ հաշվի մանրամասնումից` վերծանումից:


Համարի արգելափակում

Դուք կարող եք անվճար արգելափակել հեռախոսահամարը, եթե կորցրել եք SIM-քարտը կամ ժամանակավորապես չեք ուզում օգտվել հեռախոսից:


SIM քարտի փոխարինում

Եթե SIM-քարտը կորել է, պատահաբար վնասվել կամ անհամատեղելի է հեռախոսի հետ, Դուք միշտ կարող եք նոր SIM-քարտ ստանալ, ընդ որում` պահպանելով Ձեր հեռախոսահամարը, սակագնային փաթեթը և հաշվեկշիռը:


Համարի փոխարինում

Ցանկացած պահի Դուք կարող եք «Համարի փոխարինում» ծառայության օգնությամբ փոխել ձեր հեռախոսահամարը:


Համարի վերականգնում

Դուք կարող եք անվճար վերականգնել պարտքի պատճառով անջատված հեռախոսահամարը` պայմանագիրը խզելուց հետո 3 ամսվա ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, եթե բջջային հեռախոսահամարը ուրիշ որևէ մեկին չի տրվել:


PIN/PUK կոդերի վերականգնում

Եթե Դուք կորցրել եք SIM-քարտի PIN/PUK-կոդերը պարունակող ծրարը, Beeline-ի բաժանորդների սպասարկման կենտրոնում Ձեզ կօգնեն դրանք վերականգնել:


Սակագնային փաթեթի փոփոխում

Նոր սակագնային փաթեթն ավելի՞ համահունչ է Ձեր ապրելակերպին:Ցանկացած պահի Դուք կարող եք փոխել այն` պահպանելով Ձեր հեռախոսահամարը:


Հաշվարկային համակարգի փոփոխում

Եթե Դուք որոշել եք փոխել բջջային կապի համար վճարման կարգը և անցնել հաշվարկային այլ համակարգի` հետվճարային կամ կանխավճարային, ապա օգտվեք «Հաշվարկային համակարգի փոփոխում» ծառայությունից:


Գեղեցիկ համարի ընտրություն

Ցանկանու՞մ եք «Գեղեցիկ» համար ընտրել: Բարի գալու՛ստ Beeline-ի գրասենյակ: Այստեղ Դուք ինքնուրու՛յն կարող եք ընտրել այն հեռախոսահամարը, որը Ձեզ ավելի է դուր գալիս:


Պայմանագրի վերաձևակերպում

Ցանկացած պահի Դուք կարող եք «Պայմանագրի վերաձևակերպում» ծառայության օգնությամբ վերաձևակերպել պայմանագիրը ուրիշի անունով:



Kontaktner
Գործընկերներին
Աջակցություն

Anhat bajanord(ARM) Корпоративным клиентам

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից:
Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: