(ARM)Билайн



english   русский   armenian
կայքի քարտեզ



կայքի քարտեզ
Ռոումինգ

Ռոումինգ


Ռոումինգ

Ընդհանուր նկարագրություն Ակտիվացում Սակագներ



Իրավաբանական անձանց համար միջազգային ռոումինգ ծառայության միացումն/անջատումն իրականացվում է բջջային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից «Beeline» հաճախորդների սպասարկման կենտրոն կատարված այցի ժամանակ` լրացված գրավոր հայտի հիման վրա:


Եթե բաժանորդը իրավաբանական անձ է`


  • տվյալ կազմակերպության վստահված անձը ներկայացնում է անձնագիր և նոտարի կողմից հաստատված լիազորագիր
  • վճարում է հաշվի վրա եղած պարտքը
  • լրացնում է «Միջազգային ռոումինգ» ծառայության միացման հայտը
  • վճարում է ծառայության համար նախատեսված երաշխիքային վճար` 15,000 դրամի չափով: 

Երաշխիքային վճարի չօգտագործված մնացորդը չի վերադարձվում, այլ մնում է բաժանորդի հաշվի վրա` հետագա ծախսերը ծածկելու համար:


Մեծ թվով երկրներում ռոումինգը միանում է ավտոմատ կերպով: Ժամանելով երկիր` ուղղակի միացրեք Ձեր հեռախոսը, մի քանի րոպե անց այն ինքնուրույն կգրանցվի այն ցանցում, որի ազդանշանն ավելի ուժեղ է: Հեռախոսի էկրանին կհայտնվի տեղական օպերատորի կոդը կամ ցանցի անվանումը: Եթե դա տեղի չի ունեցել, փորձեք ընտրել ցանցը ձեռքով` հեռախոսի մենյուի միջոցով (տեґս հեռախոսի շահագործման հրահանգը): Դրանից հետո Դուք կարող եք զանգահարել և զանգեր ընդունել: 


Միջազգային ռոումինգ ծառայությունն անջատվում է երկու դեպքում`


  • երաշխիքային վճարի գումարի 80% սպառման դեպքում, կամ
  • բաժանորդի կողմից միջազգային ռոումինգի անջատման համար ազատ ոճով կազմված գրավոր դիմումի դեպքում:

Եթե ռոումինգի օգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, դիմեք Beeline-ի բաժանորդների սպասարկման ծառայություն` 0611 կամ +374-8000-0611հեռախոսահամարներով:



Kontaktner
Գործընկերներին
Աջակցություն

Anhat bajanord(ARM) Корпоративным клиентам

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից:
Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: