Հայաստան

рус հայ eng

Անհատ բաժանորդներին

Անձնական գրասենյակ  

Հաշվարկային համակարգի փոփոխում



Հաշվարկային համակարգի փոփոխում

Ինքներդ որոշեք, թե Ձեզ ինչպե՞ս է ավելի հարմար վճարել բջջային կապի համար` սկզբու՞մ, թե՞ հետո: Եթե Դուք որոշել եք փոխել բջջային կապի համար վճարման կարգը և անցնել հաշվարկային այլ համակարգի` հետվճարային կամ կանխավճարային, ապա օգտվեք «Հաշվարկային համակարգի փոփոխում» ծառայությունից1:


Իրավաբանական անձանց հաշվարկային համակարգի փոխումը կատարվում է բջջային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից Beeline բաժանորդների սպասարկման գրասենյակ 2 կատարած այցի ժամանակ` գրավոր դիմումի հիման վրա:

 

Կանխավճարային հաշվարկային համակարգից հետվճարային համակարգին անցնելու դեպքում բաժանորդի հեռախոսահամարը պահպանվում է, սակայն հաշվի վրա եղած ցանկացած դրական գումար չի պահպանվում 3:


Հետվճարային հաշվարկային համակարգից բոլոր համարները կանխավճարային համակարգի փոխելիս, կրեդիտային հաշվեկշռի առկայության դեպքում, բաժանորդը կարող է ըստ ցանկության միջոցների մնացորդը հավասար բաժիններով փոխանցել բոլոր համարներին կամ համարներից որևէ մեկին:


Եթե բաժանորդը իրավաբանական անձ է`


  • տվյալ կազմակերպության վստահված անձը ներկայացնում է անձնագիր և նոտարի կողմից հաստատված լիազորագիր
  • ներկայացնում է SIM-քարտը և PIN/PUK կոդերը
  • վճարում է հաշվի վրա եղած պարտքը
  • լրացնում է հայտ հաշվարկային համակարգի փոփոխման համար
  • վճարում է ծառայության տրամադրման արժեքը:

Ընթացակարգի ավարտից 4 հետո բաժանորդը ծանուցում է ստանում նոր SIM-քարտ ստանալու և պայմանագիր կնքելու համար կրկին անգամ գրասենյակ այցելելու անհրաժեշտության մասին:

 


Ի՞նչ արժե


Միանվագ վճար


Անցում կանխավճարային հաշվարկային համակարգից հետվճարայինի

0 դր.

Անցում հետվճարային հաշվարկային համակարգից կանխավճարայինի

500 դր.


Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:


1 «Հաշվարկային համակարգի փոփոխում» ծառայությունը նախատեսում է անցում ինչպես կանխավճարային հաշվարկային համակարգից հետվճարայինի, այնպես էլ հետվճարային համակարգից` կանխավճարայինի:
2 Հաշվարկային համակարգի փոփոխման պայմանների, ծառայության արժեքի, ինչպես նաև ընթացակարգի տևողության և կարգի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդների սպասարկման կենտրոնում:
3 «Հաշվարկային համակարգի փոփոխում» ծառայությունը գործում է դրական կամ զրոյական հաշվեկշիռ ունեցող հեռախոսահամարների համար:
4 Ընթացակարգի իրականացման առավելագույն ժամկետը երեք աշխատանքային օր է (սովորաբար կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում):

Պատվիրել!


Դառնալ բաժանորդ