Հայաստան

рус հայ eng

Անհատ բաժանորդներին

Անձնական գրասենյակ  

Հեշտ քայլ դեպի Beeline



Ընդհանուր նկարագրություն Ակտիվացում

Ցանկանո՞ւմ եք փոխել Ձեր բջջային հեռախոսահամարը և դառնալ Beeline բաժանորդ, բայց միևնույն ժամանակ չե՞ք ուզում կորցնել Ձեր կոնտակտները: Օգտվե՛ք «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայությունից:
 
Հեշտությամբ փոխե՛ք Ձեր համարը և դարձե՛ք Beeline բաժանորդ` չմտածելով նախկին կոնտակտների կորստի մասին:


Ի՞նչ արժե


Միացում

0 դր.

Բաժանորդային վճար

0 դր.


Գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ:

 

Ինչպե՞ս ակտիվացնել ծառայությունը:

Ծառայությունն ակտիվացնելու համար Ձեր նոր Beeline հեռախոսահամարից հավաքեք հետևյալ հրահանգը`

 

*270* ՆԱԽԿԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ #

 

Հեռախոսահամարը նշվում է 9-նիշ ֆորմատով:

 

 

Ծառայությունն ակտիվացնելուց հետո, Ձեր նոր և նախկին հեռախոսահամարներին կստանաք SMS հաղորդագրություն կարգավորման հետագա հրահանգներով, որտեղ նշված կլինի նաև տեխնոլոգիական համար:
 

Ծառայության ակտիվացման համար, անհրաժեշտ է նախկին համարի վրա ակտիվացնել բացարձակ վերահասցեավորում:


 

Վերահասցեավորման ունիվերսալ հրահանգն է`

*21* տեխնոլոգիական համար #

 

Հեռախոսահամարը նշվում է 9-նիշ ֆորմատով:


 

Ծառայության ժամանակավոր կասեցում

Դուք կարող եք ժամանակովարապես դադարեցնել ծանուցում ուղարկելու ծառայությունը: Դրա համար անհարժեշտ է Beeline նոր հեռախոսահամարից հավաքել` *270*0#

 

Ծառայության վերականգնում

Ծանուցում ուղարկելու ծառայության վերականգնման համար անհարժեշտ է Beeline նոր հեռախոսահամարից հավաքել հետևյալ հրամանը` *270*1#

 

 

Ինչպե՞ս ապաակտիվացնել ծառայությունը:

Ծառայությունն ապակտիվացնելու համար անհրաժեշտ է Ձեր Beeline հեռախոսահամարից հավաքել`

 

*270*00#

և ապաակտիվացնել նախկին հեռախոսահամարի վերահասցեավորումը` հավաքելով

#21#

 

 

Սահմանափակումներ
 
• Ծառայությունը նախատեսված չէ այն բաժանորդների համար, ում նախկին հեռախոսահամարը Beeline հեռախոսահամար է:
• Ծառայությունը ավտոմատ անջատվում է 3 ամսից:
• Կարճ հաղորդագրության ուղարկումը հնարավոր չէ, եթե հեռախոսահամարը որոշված չէ տեխնիկական պատճառներով:

Պատվիրել!


Դառնալ բաժանորդ