Մենք ձգտում ենք դարձնել մեր համագործակցությունը առավելագույնս պարզ, հասկանալի և փոխշահավետ: Ամեն օր դիլերները մեծագույն ներդրում են կատարում մեր բիզնեսի մեջ` հանդիսանալով ընկերության դեմքը մեր հաճախորդների առաջ:
Մեզ համար կարևոր է, որ ձեր ամենօրյա աշխատանքում դուք լինեք ապահովված ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է լավագույն արդյունքների հասնելու համար: Մեր կայքում դուք միշտ կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն Beeline-ի սակագնային փաթեթների և ծառայությունների մասին, ինչպես նաև բեռնավորել Beeline լոգոտիպեր տարբեր ֆորմատներով:
Եթե ցանկանում եք դառնալ մեր գործընկերը, ծանոթացեґք համագործակցության պայմաններին` դիմելով մեր Մասնագիտացված Մանրածախ Վաճառքի հետ Աշխատող Խմբին:
Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ: Խնդրում ենք, ծանոթացեґք այն փաստաթղթերի ցանկի հետ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել դիլերական պայմանագրի կնքման նպատակով:
Անհատ ձեռներեցների համար`
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
- ՀՎՀՀ
- Բանկային ռեկվիզիտներ
- Անձնագրային տվյալներ
Իրավաբանական անձանց համար`
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
- Կանոնադրություն (պատճե)
- ՀՎՀՀ
- Բանկային ռեկվիզիտներ
Դուք կարող եք ներկայացնել ձեր համագործակցության առաջարկները dealer@beeline.am էլ. փոստի հասցեով:















