Կորպորատիվ սակագնային փաթեթի բաժանորդ դառնալու համար, իրավաբանական անձը պետք է`
- ունենա առանձին սակագնային պլանի համար նախատեսված անհրաժեշտ հեռախոսահամարների քանակը;
- ներկայացնի հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
- ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցման վկայական (պատճենը)
- ՀՎՀՀ (պատճենը)
- տնօրենի անձնագիրը (ըստ պետ. ռեգիստրի վկայականի կամ տնօրենի նշանակման մասին հրամանի պատճենը կամ կազմակերպության կանոնադրության պատճենի)
- լիազորված անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը, տնօրենի կողմից տրված լիազորագիրը (հաստատված ձևի վրա) և տնօրենի անձնագրի պատճենը
- վճարի SIM քարտի միացման (ներառյալ լրացուցիչ ծառայությունների ակտիվացման) համար` ըստ գործող սակագների;
- վճարի տրամադրված «Գեղեցիկ» համարների համար 1 («պլատինե», «ոսկե», «արծաթե»)` եթե դրանք ընտրվել են;
- կնքի "ԱրմենՏել" ՓԲԸ հետ բաժանորդային պայմանագիր`ըստ գործող ընթացակարգի:
Ուշադրություն: Եթե իրավաբանական անձը ընտրում է միաժամանակ 50 հերթական համարներ ցանկացած համարաշարքից, ապա այդ համարաշարքում ընկնող «պլատինե» և «ոսկե» համարները տրամադրվում են անվճար:
Ֆիզիկական անձը կարող է ընդգրկվել համապատասխան կորպորատիվ սակագնային փաթեթում իրավաբանական անձի համաձայնությամբ և այդ պահին մատուցված ծառայությունների համար պարտքերի բացակայության պայմանով, լրացնելով հաստատված ձևը և վճարելով`
- SIM քարտի միացման (ներառյալ լրացուցիչ ծառայությունների ակտիվացման) համար` ըստ գործող սակագների;
- տրամադրված «Գեղեցիկ» համարների համար («պլատինե», «ոսկե», «արծաթե»)` եթե դրանք ընտրվել են:
1 Գեղեցիկ համարների սահմանված սակագներին ծանոթացեք այստեղ:















